Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ինչ են քննարկում Շոյգուն և Ալիևը

Ինչ են քննարկում Շոյգուն և Ալիևը
06.08.2024 | 13:28

Շոյգուի այցը Բաքու մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես ադրբեջանական ազգայնական ուժերի շրջանում։

Առայժմ միայն սոցցանցերի, ծայրահեղ ազգայնական կողմնորոշում ունեցող մեդիայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Շոյգուն Բաքու է գնացել, որպեսզի Ալիևին զգուշացնի, հորդորի, որ չխառնվի Իրան-Իսրայել հնարավոր բախմանը Իսրայելի կողմից։

Սոցցանցերում քննարկում են Իսրայել-Իրան հնարավոր ռազմական բախման «պատմական հնարավորությունից օգտվելու» թեման։

Դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա, թե ինչ են քննարկել կամ քննարկում Շոյգուն և Ալիևը, սակայն վերլուծական շրջանակներին արդեն պարզ է քննարկման նյութը։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 8906

Մեկնաբանություններ